«Կանխարգելե՛նք բուլլինգը համատեղ ուժերով» 2րդ հոսքի դասընթացի ամփոփում
Ավարտվեց ուսուցիչների համար նախատեսված՝ «Կանխարգելե՛նք բուլլինգը համատեղ ուժերով» 2-րդ հոսքի դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի ու մայրաքաղաք Երևանի թվով 26 ուսուցիչ։
Բացման խոսքով հանդեսեկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի նախագահ Տաթևիկ Մատինյանը։
2րդ հոսքի դասընթացը մեկնարկեց Շողեր Միքայելյանի «Բուլինգը դպրոցներում և կանխարգեկմանն ուղղված կիրառական մոտեցումները» բանախոսությամբ։ Շողերը «Նոր Լույս» մենթորինգային կենտրոնի համահիմնադիր-տնօրենն է։ Բանախոսին ներկայացրեց ու թեմայի կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Վարդան Լաբլաջյանը։ Բանախոսությունը լի էր տարաբնույթ քննարկումներով և գործնական առաջադրանքներով։ Սկզբում դասընթացավարը ներկայացրեց որոշակի վիճակագրություն՝ դպրոցներում բուլինգի տարածվածության, դրա պատճառներին և հիմնախնդիրների վերաբերյալԱնդրադարձ կատարվեց նաև բուլինգի շուրջ հյուավող առասպելներին, քննարկվեցին դրա սահմանումները, տեսակները, բուլինգի ազդանշանները և դրա ազդեցությունը:
Երկրորդ թեման կրում էր «Ագրեսիվ վարքը հարաբերություններում` որպես թաքնված բուլլինգի տեսակ» խորագիրը։ Բանախոս՝ «Նոր Լույս» հասարակական կազմակերպության մենթորինգ փուլի պատասխանատու, հոգեբանության մագիստրոս Կարինե Հարությունյան։
Դասընթացի առաջին օրը եզրափակվեց «Բուլինգի ազդեցությունն ու հետևանքները» թեմայի ներկայացմամբ: Բանախոս՝ լեզվաբան, քաղաքագետ Լիլիթ Սեֆիլյան:
Երկրորդ օրվա առաջին թեման էր՝ «Անվտանգ և բռնությունից պաշտպանված միջավայրի ստեղծումը» Բանախոս՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ Հայկուհի Ադամյան։
Վերջին թեման հետևյալն էր՝ «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց»։
Բանախոսությունների շարքը եզրափակեց ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ՀՄԿ վերապատրաստող մասնագետ Անի Խուդոյանը։ Բանախոսության ժամանակ ներկայացվեց հուզական գրագիտության ու ապրումակցման կարևորությունը բուլինգ երևույթի դեմ պայքարի հարցում։ Ներկայացվեց բուլինգի դրսևորման պատճառները և կապը ինտելեկտի երեք տեսակների հետ։ «Հույզերի գնդակ», «Դատարկ աթոռ», ինչպես նաև այլ խաղերի միջոցով մասնակիցները սովորեցին, թե կոնկրետ ինչպես է պետք սեփական հուզերն ու զգացմունքները ճանաչել, նաև դրանից հետո փորձել դիմացինի դրության մեջ մտնել ու այդպիսով նաև ճիշտ կանխարգելել ու հաղթահարել կոնֆլիկտները։
Բանախոսի կողմից ներկայացվեցին նաև այն հնարքները, որոնց կիրառումը թույլ կտա ուսուցիչներին բացահայտել այն դեպքերը, երբ աշակերտները փորձեն թաքցնել իրենց հույզերը, իսկ դրանից հետո, թե ինչպես պետք է ապրումակցել ու փոխհատուցել հուզական վնասը։ Դիմացինի ստացած հուզական վնասը փոխհատուցելու վերաբերյալ ուսուցիչներին տրվեցին կիրառական հնարքների առաջարկներ, որոնք թույլ կտան նվազեցնել ու հաղթահարել այդ վնասը։