![«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները դասընթացի» ամփոփում «Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները դասընթացի» ամփոփում](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/68641FDB-62B6-45A8-BD80-48321D1A56B4-1024x768.jpeg)
«Ատելության խոսքի դեմ պայքարի ուղիները դասընթացի» ամփոփում
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/1DE93746-3D63-4BB6-9F8F-C35A5F735B38-scaled.jpeg)
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1420.jpg)
PR մասնագետ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության ատելության խոսքի ընկալումները և լրատվական աղբյուրներում ու հանրային դեմքերի ելույթներում ատելության խոսքի դրսևորումների նկատմամբ վերաբերմունքը» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք արվել էին SPRING-PR-Company ընկերության կողմից։ Մասնավորապես, տիկին Մելքոնյանի կողմից լսարանին ներկայացվեցին հետազոտության ինչպես քանակական, այնպես էլ որակական տվյալները, որոնց շրջանակներում այնպիսի հարցերի պատասխաններ էին, ինչպես
- Ովքե՞ր են ատելության խոսքի տարածողները,
- Որտե՞ղ է ատելության խոսքի ու խոսքի ազատության սահմանագիծը։
- Նկարագրել սոցիալական տարբեր խմբերի պատկերացումներն ատելության խոսքի վերաբերյալ,
- Բացահայտել ՀՀ-ում ատելության խոսք տարածող հիմնական հարթակները,
- Պարզել ՀՀ բնակիչների վերաբերմունքը ատելության խոսք տարածող հարթակների նկատմամբ
- Պարզել, թե ատելության խոսքն ինչ ազդեցություն է ունեցել հարցվածների ու թիրախային այլ խմբերի վրա և այլն։
Երկրորդ բանախոսը իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արփինե Հովհաննիսյանն էր, ով լսարանին մատուցեց «Կեղծ լուրերը` որպես ատելության խոսքի տարածման միջոց» թեմայով դասախոսություն։ Բանախոսությունը մեկնարկեց մերօրյա իրականության վրա անմիջական ազդեցություն ունեցող երկու դատական գործընթացների՝ Քենիայի գերագույն դատարանում և Կոլիֆոռնիայի դատարանում «Մետա» ընկերության դեմ քննվող գործերի հանգամանքների ներկայացմամբ, որին հաջորդեց «կեղծ լուրեր»-ի կառուցակարգի հիմքում ընկած «երեք համաշխարհային շոկերի»՝ որպես նախապատմություն ներկայացմամբ։
Պանելային քննարկման մասնակիցները անդրադարձան ադրբեջանական սոցիալական հարթակներում արմենոֆոբիայի տարաբնույթ դրսևորումներին՝ վերհանելով դրա պատճառներն ու շարժառիթը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հայկական մամուլում։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1516.jpg)
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1588-2.jpg)
Պարոն Վարդանյանի հետ քննարկում ծավալվեց հետևյալ հարցերի շուրջ.
- Արդյո՞ք բերված կոնկրետ օրինակները պարունակում են ատելության խոսք։ Ո՞ր ձևակերպումներ են, որ ինքնին ատելության խոսքի դրսևորում են։
- Արդյո՞ք լրագրողը պատասխանատվություն է կրում իր տարածած նյութի համար։ Ինչպե՞ս պետք է նյութը հրապարակվի, որ լրագրողը չվերածվի ատելության խոսք տարածողի։
- Ինչպե՞ս պետք է վարվել, երբ ատելության խոսք տարածվում է ուղիղ եթերում, ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի լրագրողը իրավիճակը հարթելու համար։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1647.jpg)
Տիկին Հարությունյանը ներկայացրեց նաև ՄԻԵԴ մի շարք հետաքրքրական նախադեպային գործեր, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը և կարող են օգտակար լինել դասընթացի մասնակիցներին՝ իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1669.jpg)
- ատելության խոսքի էությունը և դրա դեմ պայքարի կարևորությունը
- ատելության խոսքի դեմ պայքարի ներպետական և միջազգային կառուցակարգերը,
- միջազգայնորեն ընդունված կանոնները պատերազմական հանցագործությունների և ռազմական իրավիճակների լուսաբանման ընթացքում,
- Մետայի (Ֆեյսբուքի) քաղաքականությունը ատելության խոսքի նկատմամ։
![](https://liberalinstitute.am/wp-content/uploads/2023/05/IMG_1755.jpg)