Գործունեություն
Մեդիագրագիտության դաս Վայքում

Մեդիագրագիտության դաս Վայքում

Վայք քաղաքում ևս «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթացը մեկնարկեց մասնակիցների կողմից իրենց ակնկալիքները հեշթեգերի վերածելով: Բացման խոսքով հանդես եկավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը:

Նա մեդիագրագիտության և սննդակարգի միջև այսպիսի համեմամատական տարավ. «Մարդիկ ամեն ինչ չէ, որ ուտում են և հաճախ դիետաներ են մշակում, նմանապես էլ տեղեկությունը՝ ամեն բան չէ, որ պետք է սպառել, հարկավոր է ընտրել և տարբերակել ինչ սպառել»:
Դասընթացը վարում են «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» Media Initiatives Center փորձագետներ Գեղամ Վարդանյանն ու Անի Եղիազարյանը։
  • Նյութի սկզբնաղբյուրի ստուգում։
  • Ի՞նչ է ապատեղեկատվությունը, որոնք են դրա ցուցանիշները։
  • Ինչպե՞ս տարբերել սուտ լուրը:
  • Փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու մեխանիզմները։
  •  Ինտերակտիվ խաղեր:
  •  Քննարկումներ:
  •  Խրախուսական մրցանակներ:
Այս օրակարգով անցավ մայիսի 13-ի Վայքի դասընթացը:
Թվով 37 մասնակիցները Արփիի միջնակարգ դպրոցից էին, Եղեգնաձորի պետական քոլեջից, Ելփինի միջնակարգ դպրոցից, Վայքի ավագ դպրոցից, ՀԱԱՀ քոլեջից, ՎՁՏՊՔից:
Դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» | Media Initiatives Center փորձագետներ Անի Եղիազարյանն ու Գեղամ Վարդանյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին վկայագրեր և ամենաակտիվ մասնակիցներին խրախուսական մրցանակներ հանձնեց «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը:
 

 

«Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում իրականացվող սույն դասընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից։