Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոց. 5-րդ հոսք

Լիբերալ քաղաքականության դպրոց. 5-րդ հոսք

«Լիբերալ քաղաքականության դպրոցի» 5-րդ սերնդի կրթական ծրագիրն իրականացվել է բոլորովին այլ ձևաչափով։

Ընդունված կրթական ձևաչափից շեղման նպատակն էր առավել արդյունավետ դարձնել ոչ ֆորմալ կրթական գործընթացը. մասնավորապես՝ իրատեսական դարձնել երիտասարդների պատկերացումներն ու ընկալումները իշխանության ճյուղերի գործունեության, փոխզսպման և հակակշռման մեխանիզմների փաստացի գործարկման , խորհրդարանական ինստիտուտների, գործող հաղորդակցության խողովակների, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության էության շուրջ։

Դասընթացների առաջին փուլը մեկնարկել էր 2021 թվականի ապրիլ ամսին։ Առաջին փուլում ուսանողները մեկ ամիս շարունակ ՀՀ Ազգային ժողովում ծանոթացան վերը թվարկված թեմաներին։ Երկրորդ փուլի շրջանակներում բանախոսություններով հանդես եկան՝

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ատոմ Մխիթարյանը, բանախոսության թեմա՝ «Ապագա կրթության և հասարակական գիտակցության վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությունը»

PR ասոցիացիայի նախագահ, հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը, բանախոսության թեմա՝ «Քաղաքական կուսակցությունների դերի և նշանակության ընկալումը հետպատերազմյան Հայաստանում»

Միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը, բանախոսության թեմա՝ «ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի վերաձևումը, առկա և ակնկալվող մարտահրավերները և դռանց հակազդման քաղաքականությունը»

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը, բանախոսության թեմա՝ «Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգը և ՀՀ համար դրանից բխող մարտահրավերները»

«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, բանախոսության թեմա՝ «ժամանակի պահանջարկին համարժեք հանրային քաղաքականության մեթոդաբանություն, ճգնաժամային կառավարում, ռազմավարական մտածողություն»

Մեդիափորձագետ, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, բանախոսության թեմա՝ «Մինչ և հետպատերազմյան Հայաստանում հասարակական և քաղաքական խոսույթի ընդհանրություններն ու առանձնահատկությունները»

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արտյոմ Գեղամյանը, բանախոսության թեմա՝ «Անցումային արդարադատություն. հանրային պահանջ թե առաջարկ քաղաքական իշխանության կողմից»։

Ուսումնական ծրագրի ավարտին ուսանողները հանդես եկան թեմատիկ ելույթներով։

Դպրոցի ավարտական միջոցառումը և վկայականների հանձնումը տեղի ունեցավ հունիսի 28-ին։ Դպրոցն ունեցավ թվով 32 շրջանավարտ։