Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության դպրոց. 3-րդ սերունդ

Լիբերալ քաղաքականության դպրոց. 3-րդ սերունդ

Լիբերալ քաղաքականության Դպրոցի երրորդ հոսքի դասընթացների մեկնարկը տրվեց 2019 թվականի մարտ ամսին և տևեց ավելի քան 7 ամիս։ Դպրոցն ունեցավ թվով 22 շրջանավարտներ։ Ծրագրում բանախոսություններից զատ ներառված էին բանավեճերի անցկացումը, արտագնա հանդիպումները Ծաղկաձոր քաղաքում։ Նախորդ տարիների համեմատ այս տարին առանձնահատուկ կարևորություն ուներ բոլորիս համար, քանի որ բացի Երևան քաղաքից, մենք փորձել էինք կենտրոնանալ նաև  մարզերում քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացման ուղղությամբ:

Դպրոցում հյուրընկալեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ուսանողների և շրջանավարտների հետ հանդիպմանը: Մեծարգո դեսպանի հետ հանդիմանը մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրացնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների շրջանակում իրենց հետաքրքրող հարցադրումները և կիսվել իրենց նկատառումներով:

Լիբերալ քաղաքականության դպրոցում հյուրընկալվել էր նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։Հանդիպմանը մասնակցում էին Դպրոցի երեք սերունդների ուսանողները, ովքեր հնարավորություն ունեցան դեսպանի հետ ոչ պաշտոնական երկխոսություն անցկացնել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Դպրոցի ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Դպրոցի ավարտական միջոցառումը տեղի ունեցավ 2019 թվականի դեկտեմբերին։

Դպրոցի ուսումնական ծրագիրը բաղկացած էր հետևյալ թեմաները՝

Պառլամենտարիզմը լիբերալ ժողովրդավարություններում – բանախոս՝ Թևան Պողոսյան

Լիբերալիզմը և ժամանակակից իրավական իրականությունը – բանախոս՝ իրավագետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյան

Քաղաքական արդիականացման և զարգացման արժեքային բազմաչափությունը – բանախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան

Ի՞նչ դերակատարում ունեն քաղաքացիական հասարակությունը և պետությունը քաղաքական համակարգի ազատականացման, ինչպես նաև արժեքային և ֆունկցիոնալ համախմբման տեսանկյունից – բանախոս՝ քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ալեքսանյան։

Ազգային շահի կառուցվածքը – բանախոս՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյան։

Հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում են անձի ինքնաիրացման հնարավորությունները մտավոր և ֆունկցիոնալ գործառնության տեսանկյունից – բանախոս՝ տնտեսագետ, ֆինանսիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան

Լիբերալիզմի ամերիկյան մեկնաբանությունը – բանախոս՝ վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտության կենտրոնի հիմնադիր ղեկավար Ռիչարդ Գիրագոսյան։

 

Եվրասիական միության անդամ երկրների քաղաքական փոխակերպումների գորրծընթացների վերլուծությունը – բանախոս՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան

Լիբերալիզմի գաղափարախոսության էվոլյուցիոն զարգացման սկզբունքային տարբերությունները ԱՄՆ-ում և Եվրոպայում – բանախոս՝ իրավագետ Արտյոմ Գեղամյան

Քննադատական մտածողություն – բանախոս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Էդգար Մարուքյան

ժամանակակից աշխարհում լիբերալ ժողովրդավարության հետընթացը – բանախոս՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Տեղական ինքնակառավարման համակարգի սահմանդրաիրավական և օրենսդրական կարգավորումները – բանախոս՝ Երևանի Ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Ոչ ֆորմալ տրամաբանական սխալներ – բանախոս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Էդգար Մարուքյան

Քաղաքականության տնտեսական բաղադրիչը և տնտեսական լիբերալիզմի էությունը – բանախոս՝ տնտեսագետ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության փորձագետ Արմեն Գաբրիելյան

Ուկրաինայի նախագահական ընտրությունները – բանախոս՝ National Democratic Institute կազմակերպության ծրագրերի համակարգող Վարդան Փարթամյան

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը որպես հանրային և սոցիալական քաղաքականության հասցեականության նախապայման – բանախոս՝ Նարա Հովհաննիսյան

Ընտրական համակարգերի համեմատական ուսումնասիրություն – բանախոս՝ ընտրական համակարգերի մասնագետ, ծրագրավորող Գրիգորի Դոխոյան

Սոցիալական ապահովության քաղաքականությունը – բանախոս՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան

Ժողովրդագրական ծերացման ֆենոմենը – բանախոս՝ քաղաքագետ Մարիամ Խզմալյան

Անվտանգության ոլորտի բարեփոխումների հիմնարար սկզբունքները – բանախոս՝ անվտանգության քաղաքականության և անվտանգության հաստատությունների բարեփոխումների միջազգային փորձագետ Սոսսի Թաթիկյան

Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակներն ու առանձնահատկությունները և այս տեսանկյունից Հայաստանի ընդգրկման հեռանկարները – բանախոս՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյան

Իրանի միջուկային հիմնախնդիրը և Իրան-Չինաստան հարաբերությունները – բանախոս՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյան

Ղարաբաղյան հակամարտությունը, բանակցային գործընթացի փուլերը – բանախոս՝ կոնֆլիկտաբան, Crisis Management Initiative ֆիննական կազմակերպության տարածաշրջանային համակարգող Հայկ Թորոյան

Երիտասարդությունը պետականաշինության գործընթացում – բանախոս՝ Ժողովրդավարության ազգային կոմիտեի նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, քաղաքական խորհրդատու Հովարդ Դին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակները – բանախոս՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյան

Ժամանակակից աշխարհը և մենք – բանախոս՝ ՀՀ նախկի վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյան

Քարոզարշավի պլանավորման, կազմակերպման, արդյունքների վերահսկողության խնդիրների, ինչպես նաև հետընտրական գործընթացում առաջ քաշված ծրագրերի կատարման համար հաշվետվողականության մեխանիզմները – բանախոս՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան

Հարկային քաղաքականությունը և համահարթ հարկման համակարգը – բանախոս՝ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյան

Կիբեռանվտանգության ապահովման համակարգի հիմնախնդիրները – բանախոս՝ «Չինաստան-Եվրասիա քաղաքական ռազմավարությունների խորհուրդ» հիմնադրամի կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ Անահիտ Պարզյան

Բանավեճի հմտությունների զարգացում, էթիկայի մշակույթի ձևավորման խնդիրները և առանձնահատկությունները – բանախոս՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ, փիլիսոփա, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյան

Անցումային արդարադատություն և արդարություն, վեթինգ – բանախոս՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան

Քաղաքական իմիջ – բանախոս՝ քաղաքական PR-ի մասնագետ Նվարդ Մելքոնյան

Քաղաքական PR տեխնոլոգիաների դասակարգում, էվոլյուցիոն զարգացում և ըստ երկրների դրանց կիրառման առանձնահատկություններ – բանախոս՝ քաղաքական PR-ի մասնագետ Էդգար Խաչատրյան

ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության էվոլյուցիոն զարգացումները և արձանագրված արդյունքները – բանախոս՝ քաղաքագետ,  «Insight» Analytical Center / «Հայացք» վերլուծական կենտրոն-ի ղեկավար Աննա Կարապետյան

Քաղաքագիտության մեջ վարքաբանական մոդելների կիրառումը – բանախոս՝ քաղաքագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյան

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը, զարգացման ուղենիշները և հեռանկարները – բանախոս՝ քաղաքական վերլուծաբան Անահիտ Շիրինյան

Կեղծ օրակարգերը և տարբեր ժամանակաշրջաններում դրանց մշակման և տարածման տեխնոլոգիաները – բանախոս՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան։