
«Մայրերի և դուստրերի ճամբար». օր 2-րդ
«Մայրեր և դուստրեր» ճամբարի երկրորդ օրվա հիմնական բանախոսները Սերգեյ Թանթուշյանն ու Արփի Կարապետյանն էին։
Նրանք առանձին լսարաններում հերթով բանախոսեցին թե մայրերի և թե դուստրերի համար։
Արփի Կարապետյանի բանախոսության թեման էր «Պատմություններով կիսվելու արվեստը»։ Բանախոսության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց պատմություններով՝ խոսելով իրենց մասին անկեղծորեն ու առանց վախի։ Նրանք ներկայացրին իրենց ինքնությունները՝ որպես կյանքի արվեստ, վերածելով անձնականը՝ ստեղծագործական արտահայտման միջոցի։
Սերգեյ Թանդուշյանի
բանախոսությունը նվիրված էր հաղորդակցման առանձնահատկություններին և կողմնակի աղմուկին։ Բանախոսության ընթացքում աղջիկները բացահայտեցին արդյունավետ հաղորդակցման գաղտնիքները՝ ուսումնասիրելով ինչպես միջանձնային շփման, այնպես էլ տեխնիկական միջոցների միջոցով հաղորդակցվելու հմտությունները։
Բանախոսը կարևորեց միջավայրի և լսարանի ընկալման դերը հաղորդակցության գործընթացում՝ օգնելով մասնակիցներին տեսնել, թե ինչպես է հաղորդակցությունը ձևավորվում՝ հաճախ անտեսանելի, բայց ազդեցիկ ազդակների ներքո։
Վերջում արդեն բանախոսների համատեղ կազմակերպած խմբային աշխատանքն էր. «բուրգի վարժությունը»: Այս վարժության նպատակն էր բացահայտել մայրերի և դուստրերի միջև ընկալման նմանությունները, վերհանել նրանց փոխհարաբերությունների ընդհանրական եզրերը և խորացնել փոխադարձ ըմբռնումը։
«Մայրեր և դուստրեր» ճամբարի ընթացքում, բանախոսների ուղեկցությամբ, մասնակիցները ներգրավվեցին ևս մեկ խորքային և բովանդակալից խմբային աշխատանքի մեջ, որն ուղղված էր խոսքի ազատ արտահայտման, ակտիվ լսման, ինչպես նաև համագործակցային մտածողության և համատեղ կառուցման հմտությունների զարգացմանը։
Օրվա ավարտին ճամբարի մասնակիցները ներկայացրին իրենց կողմից պատրաստված կարճ ֆիլմերը, որոնցում խորապես արտացոլված էին մայրիկների և դուստրերի փոխհարաբերությունների նուրբ երանգները՝ հաղորդակցության ձևերը, նմանությունները և այն եզրերը, որոնք ամրապնդում են փոխադարձ կապն ու փոխընմբռնումը։ Այս ստեղծագործական գործընթացը ոչ միայն խթանեց ինքնարտահայտման ու վերարժևորման հնարավորությունը, այլև բացեց նոր ուղիներ՝ միմյանց ավելի խորությամբ ճանաչելու և փոխադարձ կապը ամրապնդելու համար։
Լավագույն 5 ֆիլմերի հեղինակները պարգեվատրվեցին խրախուսական մրցանակներով։
Երեկոն լի էր հույզերով, մտորումներով ու անկեղծ տպավորություններով, որոնք երկար կմնան մասնակիցների հիշողության մեջ