Միջոցառումներ
Բիզնես և հաղորդակցման էթիկա

Բիզնես և հաղորդակցման էթիկա


«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը։ Բանախոսության թեման էր «Բիզնես և հաղորդակցման էթիկա»։

Բանախոսության ընթացքում ներկայացվեց մասնակիցներին, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը, ինչպես նաև ներկայացվեց առաջնորդի և ղեկավարի տարբերություններն ու ընդհանրությունները։ Բանախոսության ընթացքում խոսվեց նաև կոնֆլիկտներից, նրանց ծագման և լուծումների մասին։

Մասնակիցները՝ բանախոսության թեմայի շրջանակներում, բաժանվեցին խմբերի, որոնք պետք է ընտրեին ներխմբային առաջնորդի։ Այսօրինակ խաղ-վարժանքի ճանապարհով նրանց գիտելիքներն էլ ավելի ամրապնդվեցին։

Հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։