G20 ֆորմատով սիմուլյացիոն խաղ՝ նվիրված «Ռուս-ուկրաինական» պատերազմին և խաղաղության հաստատման գործընթացին
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր անցկացվեց G20 ֆորմատով սիմուլյացիոն խաղ, որը նվիրված էր «Ռուս-ուկրաինական» պատերազմին և խաղաղության հաստատման գործընթացին։
Մասնակիցները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ իրեն բաժին հասած պետության շահերը և հայտներ դիրքորոշում՝ առաջադրված հարցի շուրջ։
Խաղի առաջին փուլում կազմակերպության անդամ-պետությունները, ինչպես նաև հակամարտող կողմերը իրենց դիրքորոշումը հայտնեցին խնդրո առարկայի շուրջ, իսկ երկրորդ փուլում միմյանց հարցեր ուղղելով անցան բանավեճի փուլին։
Խաղի ավարտին ժյուրիի անդամները ներկայացրեցին իրենց եզրակացությունները, արեցին համապատասխան դիտողությունները, և առավելագույնս լավ դրսևորած խմբերին մրցանակներ հանձնեցին։