Հայտարարություններ

Ենթադրամաշնորհային ծրագիր՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը
«ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Լիբերալ քաղաքանության ինստիտուտը, իր առաքելությանը համահունչ, հայտարարում է նոր հնարավորություն:
Հրավիրում ենք մարզերում բնակվող ակտիվ երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց ստեղծարար և նորարարական ծրագրերը, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը։
Մեր առաքելությունն է նպաստել ժողովրդավարական ինստիտուտների և իրավական պետության կայացմանը՝ փաստահեն քաղաքականության մշակմամբ, ոչ ֆորմալ կրթական ծրագրերով, փորձագիտական այլընտրանքային աշխատանքով, ինչպես նաև խոցելի խմբերին ու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցություն ցուցաբերելով։
- Ո՞վ կարող է դիմել.
Կարող են դիմել և՛ անհատներ ու նախաձեռնող խմբեր, և՛ շահույթ չհետախնդող կազմակերպություններ (ՀԿ, հիմնադրամ) ՀՀ բոլոր մարզերից և Երևանից;
- Ի՞նչ ենք ակնկալում.
Նորարար և ինքնատիպ ծրագրեր։
Ծրագրերը պետք է ուղղված լինեն կանանց իրավունքների պաշտպանությանը։
Այն ծրագրերը, որոնք ուղղված կլինեն իրավապաշտպանների ցանցի (network) ստեղծմանը կստանան առավելություն գնահատման փուլում։
Առաջարկվող ծրագրերը կարող են ուղղված լինել հետևյալ ոլորտներին՝
• Կանանց նկատմամբ ատելության խոսքի կանխարգելում և դրա դեմ պայքար;
• Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանություն;
• Կանանց առաջխաղացմանը նպաստող քաղաքականության փաստաթղթերի (policy paper) մշակում;
• Կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հետազոտությունների, մշտադիտարկումների իրականացում;
• Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն և այլ ուղղություններ, որոնք բխում են Ինստիտուտի նպատակներից։
Դիմումները կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից՝ 2 փուլով։ Մինչև փետրվարի 14-ը ստացված հայտերը կուսումնասիրվեն փետրվարի 15-20 ընկած ժամանակահատվածում։ Մինչև փետրվարի 28-ը ստացված հայտերը կուսումնասիրվեն մարտի 1-5 ընկած ժամանակահատվածում։


Ֆինանսավորման առավելագույն սահմանաչափը՝ 500․000 ՀՀ դրամ։
- Ինչպե՞ս դիմել․
Դիմելու համար ուղարկեք լրացված հայտը և բյուջեն, ինչպես նաև ծրագրային թիմի անդամների CV-ները liberal.institute.ngo@gmail.com էլ․ հասցեին՝ «առարկա» դաշտում նշելով «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին․ ենթադրամաշնորհային ծրագիր»։
Ծրագիրն իրականացվում է Embassy of the Netherlands in Armeniaի աջակցությամբ:
Միացե՛ք մեզ՝ Ձեր գաղափարներով փոխելու ներկան։
Հայտի լրացման ուղեցույցը։
Ներբեռնեք ձևաթուղթը, լրացրեք այն և ուղարկեք liberal.institute.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Flora Vardanyan
0