Հայտարարություններ
Հզորացնելով կանանց իրավապաշտպաններին Երևանում

Հզորացնելով կանանց իրավապաշտպաններին Երևանում


Եթե հետաքրքրված ես իրավապաշտպանությամբ՝ հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է:
Դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժը. Միացի՛ր մեր դասընթացին Երևանում:
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը (ԼՔԻ) հրավիրում է քեզ մասնակցելու երկօրյա ինտենսիվ դասընթացի, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 15-16-ին, Երևանում:
Ծրագիրը նախատեսված է՝
➢ Իրավաբանության, սոցիոլոգիայի կամ հոգեբանության բաժնի ուսանողների համար,
➢ Երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանությամբ,
➢ Բնակվում են Երևանում և ուզում են զարգացնել իրենց հմտությունները իրավապաշտպանության ոլորտում։
Դասընթացի ավարտից հետո ավելի մանրամասն կծանոթանաք՝
➢ Շահերի պաշտպանություն և դրա կիրառումը
➢ Մարդու իրավունքների էությունն ու հասկացությունները
➢ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ։

 Ինչու դիմել.
➢ Մասնակցիր դասընթացին՝ հմուտ փորձագետների հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար
➢ Զարգացրու քո գիտելիքները և հմտությունները
➢ Դարձիր փոփոխության և արդարության առաջնորդ
Դիմելու համար պարզապես լրացրու դիմում հայտը մինչև փետրվարի 10-ը:
Գրանցման հղումը 👇
Ուշադրություն: Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Դասընթացը իրականացվում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

Միացի՛ր մեզ, եթե ուզում ես դառնալ փոփոխության մի մասը՝ հզորացնելով իրավապաշտպանություն Հայաստանում: