Այսօր մեր Դպրոցում հետաքրքիր բանախոսություն ունեցանք՝ նվիրված ժամանակակից բանկինգին։
Մեր բանախոսը՝ գործարար և Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ներկայացրեց պատմական ակնարկ գումարի կիրառելիության մասին՝ սկսած առաջին փոխանակումներից մինչև ժամանակակից բանկային համակարգերի ստեղծումը։
Քննարկեցինք բանկի հիմնական գործառույթները՝ ավանդների ընդունումից մինչև վարկավորման գործընթաց, ինչպես նաև բանկերի կարևոր դերը տնտեսական կայունության և զարգացման գործում։
Սուրեն Զոհրաբյանը նաև ընդգծեց ժամանակակից բանկինգի նորարարական մոտեցումները՝ թվային բանկինգ, բլոկչեյնի տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև արհեստական ինտելեկտի դերը ֆինանսական ծառայությունների ոլորտում։
Բանկային ոլորտը անընդհատ զարգանում է՝ առաջարկելով ավելի անվտանգ և հարմար լուծումներ հաճախորդների համար։ Արդյո՞ք այս փոփոխությունները կարող են ամբողջությամբ վերափոխել բանկերի դերը: Այս և այլ հարցերի շուրջ մասնակիցները ակտիվ քննարկում ունեցան։